ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գիտի, որ որդին չի ծառայել բանակում, բայց տեղյակ չէ՝ ինչու. «Ա1+»

5357

«Ես, ճիշտն ասած, մանրամասները չգիտեմ՝ իմ որդին ինչու չի ծառայել, բայց հաստատ գիտեմ, որ չի ծառայել, մնացածը ձեզ կարող եմ հետո տեղյակ պահել»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով ՊՆ հրապարակած այն  պաշտոնյաների ցանկին, որոնց որդիները չեն ծառայել ՀՀ զինված ուժերում: Նրանց թվում է նաեւ Հակոբ Հակոբյանի որդին՝ «Արփա-Սևան» ԲԲԸ տնօրեն Պարույր Հակոբյանը։ 

Պատգմավորի այդօրինակ պատասխանը զարմացրեց՝ նա տեղյակ չէ՞, թե ինչու իր որդին չի ծառայել: Ի պատասխան նա ասաց. «Չէ, բայց դա պետք է ներկայացնել, հստակ պատճառներ կան, չէ, առողջության հետ կապված, եթե ինքը չի ծառայել…Իմ որդին չի ծառայել, որովհետեւ խնդիր ունի առողջության հետ կապված, թե խնդիրն ինչումն է, ես հիմա չեմ կարող դա ձեզ ասել»:

ՊՆ պարզաբանման մեջ առանձին նշված էին նաեւ այն պաշտոնյաների որդիների անունները, որոնք կամ տարկետման, կամ առողջական խնդիրների պատճառով ազատվել էին ծառայությունից: Հակոբ Հակոբյանի որդու անունն այդ ցանկում չի եղել: «Ես էլ ասում եմ, որ ինքը ունեցել է հստակ խնդիր՝ առողջության հետ կապված»,- իր խոսքը պնդեց պատգամավորը:

Կարդալ նաև՝

Փոխգնդապետ Աշոտյանը և ՀՀԿ-ի ոսկե տասնյակը

Փոխգնդապետ Աշոտյանը և ՀՀԿ-ի ոսկե տասնյակը