1988, Արցախյան շարժումը՝ լուսանկարներով․ Մայիս Վարդանյանի «Սկիզբ» ալբոմից

10392

Ֆոտոշարքում ներկայացված են Մայիս Վարդանյանի լուսանկարները (բացի գլխավոր նկարից) Արցախյան շարժման սկզբից։ Լուսանկարներն արվել են Երևանում, 1988թ․։ Լուսանկարները վերցված են Մայիս Վարդանյանի «Սկիզբ» ալբոմից։

Արցախյան շարժման հավաքների վայրը դարձավ Երևանի Թատերական հրապարակը, որը հետագայում անվանափոխվեց և դարձավ Ազատության հրապարակ

«Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է»,- գրված է ռուսերեն պաստառի վրա

Շարժման սկզբում հանրությունը մեծ հույսեր էր կապում, որ խորհրդային առաջնորդները արդարացի լուծում կտան Ղարաբաղի հարցին

Ազատության հրապարակը հետագա երեք տասնամյակների ընթացքում երբեք այսքան մարդաշատ չի եղել

Ցույցերի ավանդական վայրն էր նաև Մատենադարանին հարող տարածքը

Արշակ Սադոյանը ինչ-որ բան է ասում Բաբկեն Արարքցյանին

Ղարաբաղ կոմիտեի անդամները

Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը․ «Կեցցե այն Հայաստանը, որն վաղն է գալու»

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը՝ Շարժման առաջնորդներից

Սիլվա Կապուտիկյանը Շարժման խորհրդանիշներից մեկն էր

Սոս Սարգսյան

Ազատության հրապարակո․ Վանո Սիրադեղյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետևում ունկնդրում է նրա ելույթը

Վանոն հեռախոսով հարցեր է լուծում Ազատության հրապարակից

Ղարաբաղ կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը, Տեր-Պետրոսյանի երբեմնի գաղափարակիցը հետագայում դարձավ նրա քաղաքական հակառակորդը

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը