«Մանչեստեր Յունայթեդի» Հենրիխ Մխիթարյանը իր հետ բերել է Հայաստանը. «Նյու Յորք Թայմս»

3777

Հենրիխ Մխիթարյանի առաջին մրցաշրջանը Պրեմիեր Լիգայում լի էր մարտահրավերներով, որոնք կարող էին հիասթափեցնել ցանկացած ֆուտբոլիստի: Պայքար էր գնում հիմնական կազմում ընդգրկվելու և ամրապնդվելու համար: Մի շարք փայլուն գոլերի հավաքածու և մրցաշրջանի գագաթնակետը՝ Եվրոպա Լիգայի եզրափակիչը «Այաքսի» հետ Ստոկհոլմում:

Մխիթարյանը միշտ եղել է այն ֆուտբոլիստներից, որոնք միշտ չեն կարողանում թուլացնել զգոնությունը: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Հենրիխը անջատում էր հեռախոսը «խաղից երեք օր առաջ», խաղին կենտրոնանալու համար:

28-ամյա ֆուտբոլիստը գիտի, որ այդպիսի մոտեցումը չի նպաստում լավ տրամադրությանը: Հաճախ խաղերից հետո նա «տխուր» էր մի քանի օր, վերլուծելով իր բոլոր գործողությունները և սխալները ու չէր խոսում նույնիսկ մոտիկ մարդկանց հետ, որսպեսզի չկիսի իրենց հետ իր հիաստափությունը:

Նա փորձում է ազատել իր ուղեղը ֆուտբոլից ինչքան հնարավոր է: Հենրիխը խաղում է թոփ ակումբում, իր թիմակիցներն են Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան: Գնում է կինոթատրոն, երբ ներում է ժամանակը: Նա փնտրում է այլ թեմաներ, որպեսզի անհրաժեշտ պահին հավուր պատշաճի պատրաստ լինի:

Հենրիխի համար կա մեկ բացառություն: Նշանակություն չունի, թե ինչպես անցել է շաբաթը, Մխիթարյանը ժամեր է անցկացնում YouTube-ում դիտելով Հայաստանի առաջնության հանդիպումները:

Նա չի անում է դա, մասնավորապես, հաճույք ստանալու համար: Այն ֆուտբոլը, որը կա Անգլիայում, Հայաստանում չկա: Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում ընդամենը վեց թիմ է և նա համաձայն է, որ այդ խաղերը մի քիչ ձանձրալի են:

Հենրիխը անում է դա մասամբ իր առաջին թիմի՝ «Փյունիկի» պատճառով, և իր ընկերների, որոնք խաղում են հայրենիքում: Բայց գլխավոր պատճառն այն է, որ որտեղ էլ նա լինի, Մխիթարյանի ինչ-որ մի մասը միշտ տանն է` Հայաստանում:

Արդեն ութ տարի Հենրիխը խաղում է արտերկրում: Այդ ժամանակահատվածում նա խաղացել է չորս թիմում՝ «Մետալուրգ» Դոնեցկ, «Շախտյոր», «Բորուսիա» Դորտմունդ և այժմ «Մանչեսթեր Յունայթեդ» ու խոսում է յոթ լեզվով՝ հայերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և ուկրաիներեն:

Նա շրջագայել է հազարավոր մղոններ: Իր ճանապարհորդությունը երկար էր և շատ դեպքերում նա միայնակ: Հենրիխը արել է այդպես, որովհետև «իր երազանքն էր խաղալ աշխարհի մեծ թիմերում, ամենամեծ մարզադաշտերում, ամենաուժեղ մրցակիցների դեմ»:

Նա համաձայնվել է տեղափոխվել Ուկրաինա «վեց ամսով, կարող է մեկ տարով», ինչպես հավաստիացրել էր «Մետալուրգի» հայ սեփականատերը, ի նկատի ունենալով, որ Հենրիխը կարող էր վերադառնալ հայրենիք, եթե ինչ-ոչ բան չստացվեր:

Այնուհետև Հենրիխը տեղափոխվել է Դոնցեկի համար մեկ ակումբը՝ «Շախտյորը»: Նա ապրում էր թիմի մարզաբազայում և խաղընկերները անվանել էին իրեն «Նախագահ»: Միայն Դորտմունդում Մխիթարյանը համաձայնվել է բնակվել ակումբի կողմից իրեն հատկացված բնակարանում: Գերմաներեն հասկանալու և խոսելու համար պանաջվել է 18 ամիս:

Ետ նայելով անցած ճանապարհին, հասկանալի է դառնում, որ այդ ամենը արժեր անցնել: Մխիթարյանն արդեն Հայաստանի պատմության մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և կարող է դառնալ առաջին հայը, որը կհաղթի եվրոպական մեծ մրցաշարում:

Կամա թե ակամա փոքր երկրները ներկայացնող մեծ մարզիկները դառնում իրենց ժողովուրդների դեսպանը, որը ներկայացնում է իր ազգն ամբողջ աշխարհին: Մխիթարյանը կարծում է, որ «Այաքսի» նկատմամբ հաղթանակը, ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի Հայաստանի վերաբերյալ:

Այս առումով Հենրիխը խոսել է Քարինգթոնում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» մանկապատնեկան ակադեմիայում: «Ուր էլ որ հայերը գնան, իրենք ստեղծում են փոքր Հայաստան իրենց շուրջը»: Նա արդեն արել է դա, գտել է Հայկական եկեղեցին, բայց դեռ չի կարողացել այցելել: «Մենք առաջին ազգն ենք, որն ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն», – ասել է Հենրիխը:

Նա հաճախակի այցելում է Armenian Taverna-ն, որը գտնվում է Մանչեսթերի կետրոնում: Պանդոկը գործում է 1968 թվականից, բայց հետաքրքրության է արժանացել Հենրիխի այցերից հետո:

«Նոր Հայաստան Մանչեսթերի կենտրոնում», – ասել է նա:

Հայաստանի մասին այլ հիշողություններն որոնելով այցելել է «Խոստում» ֆիլմը, որը պատմում է հայոց ցեղասպանության մասին:

Այս թեման շատ մոտ է իրեն, որը «շատ կարևոր է բոլոր հայերի համար»: Մխիթարյանը չի քննարկել այս ֆիլմը թիմակիցների հետ, քանի որ կարծում է, որ իրենց չի հետքրքրի: «Նայելով այդ ֆիլմը, ես մի կողմից տխրեցի, իսկ մյուս կողմից՝ հպարտ էի»:

Հպարտություն բառն այստեղ որոշիչն է: Նա հպարտ է, որ նույնիսկ եթե աշխարհի ամենահայտնի հայը չէ, բայց իր հայրենիքի ներկայացուցիչն է աշխարհում, ինչպես մարզական, այդպես էլ հասարակական կյանքում:

Մարզական առումով իր դերն ավելի խորհրդանշական է: Նա միակ ֆուտբոլիստն է նախկին Խորհրդային Միության երկրներից, որը խաղում Եվրոպայի ամենամեծ ակումբներից մեկում: Կարելի է նշել նաև Եվգենի Կոնոպլյանկային, որը խաղում է «Սևիլիայում»:

Նախկինում շատ ֆուտբոլիստներ այդ տարածաշրջանից տեղափոխվում էին արևմուտք: Կարելի է նշել Անդրեյ Շևչենկոյին և Կախա Կալաձեին, բայց այժմ իրավիճակն այլ է: Շատ անգլիական ակումբներ դժվարանում են ֆուտբոլիստ գտնել Ռուսաստանում կամ Ուկրաինայում քանի որ թիմերի պահանջները շատ են տարբերվում: Իսկ Հայաստանն ընդհանրապես չէր դիտարկվում անգլիական սկաուտների կողմից:

«Սկաուտները Հայաստան չեն այցելում: Ռուսաստանում և Ուկրաինայում լավ գումարներ են վաստակում և ֆուտբոլիստները գերադասում են մնալ այնտեղ: Չեն ուզում գալ Եվրոպա և կատարելագործվել»:

Մխիթարյանը՝ բացառություն է: Նա կարողացել է հասնել իր նպատակին, բայց չի մոռացել թե որտեղ է սկսել:

Թարգմանությունը՝ http://www.football365.am/wp/?p=211397

Անգլերենը կարդալ՝ 

Manchester United’s Henrikh Mkhitaryan Brings Armenia With Him: The New York Times