Սերժ Սարգսյանը այսօր, մայիսի 18-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովին հղած ուղերձում ասել է․ «Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»:
2008 թվականից ի վեր, երբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ, երկրից, ըստ պաշտոնական տվյալների, արտագաղթել է 350 հազար մարդ։
Հնարավոր է՞ 22 տարում բնակչության թիվը ավելացնել 1․2 միլիոնով, երբ նախորդ 25 տարիներին Հայաստանի բնակչության թիվը պակասել է առնվազն 1․2 միլիոնով, իսկ այսօր արտագաղթը շարունակվում է։ Այսպես, 2016-ին Հայաստանից հեռացել և չի վերադարձել ավելի քան 48 հազար մարդ։
2008-ից ի վեր Հայաստանում դպրոցականների թիվը պակասել է 66 հազարով։ Եթե 2016/2017 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում սովորում էր 364 868 աշակերտ, ապա 10 տարի առաջ՝ 2007/2008 ուսումնական տարում, սովորել է 431 280 աշակերտ կամ 66 հազարով ավելի։
Ներկայացնենք արտագաղթի, ավելի ճիշտ՝ Հայաստանից դուրս եկածների և վերադարձածների միջև տարբերության պաշտոնական թվերը 2008-ից.
2008 -23.059
2009 -24.978
2010 -46.486
2011 -43.820
2012 -42.784
2013 -41.800
2014 -41.235
2015 -43.438
2016 – 48.200