Լուսանկարում ՀՖՖ անդամ այն 25 ակումբներն են, որոնք դեկտեմբերի 23-ին ձայնի իրավունք ունեն և կարող են մասնակցել ֆեդերացիայի նախագահի ընտրություններին:
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել են գործող նախագահ Արմել Մելիքբեկյանը և նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ձևավորվել է 1992 թվականին:
ՀՖՖ-ի առաջին նախագահը եղել է Արարատ-73-ի Նիկոլայ Ղազարյանը:
Նրան փոխարինել է մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ Արմեն Սարգսյանը:
Հետագա երեք նախագահները չեն եղել ֆուտբոլիստներ: Ավելին, նրանք քաղաքական, կուսակցական, պետական գործիչներ էին՝
Սուրեն Աբրահամյանը, Ռուբեն Հայրապետյանը և Արթուր Վանեցյանը:
ՀՖՖ գործող նախագահը 2019թ ի վեր մարզական լրագրող Արմեն Մելիքբեկյանն է: