ՀԲԸՄ հրավերով Թաթուլ Հակոբյանը մայիսի 10-ին և 12-ին ելույթ կունենա Մոնրեալում, Կանադա

1667

2017 թվականի մայիսի 10-ին և 12-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը Արցախյան կարգավորման, Երևան-Անկարա հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների թեմաներով ելույթներ կունենա Մոնրեալում, Կանադա:

Հակոբյանը Կանադա է այցելում ՀԲԸՄ-ի Մոնրեալի մասնաճյուղի հրավերով:

Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան է (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր): Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ:

Լրագրող Թաթուլ Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:

Մոնրեալում կայանալիք դասախոսությունների ընթացքում Հակոբյանը կներկայացնի ինչպես իր հեղինակած, այնպես էլ ԱՆԻ կենտրոնի հրապարակած հատորները:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Դիտել և կարդալ նաև՝

Դեպքի վայրում` Թաթուլ Հակոբյան. media.am