Կարո Փայլան․ Հետաքննել 1915թ․ մայիսի 27-ի «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը

1172
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նախագահությանը ներկայացրել է առաջարկ՝ հետաքննել 1915թ․ մայիսի 27-ի «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ի հետևանքները։

I presented a Research Proposal to the Presidency of the Grand National Assembly of Turkey for the examination of the…

Posted by Garo Paylan – Կարօ Փայլան on Sunday, April 23, 2017

 

Նա նշել է, որ օրենքը ասորական, խալդիական, եզդիական, հունական, հայկական համայնքներում մեծ ավերածությունների պատճառ է դարձել, և չնայած 102 տարի է անցել օրենքի ընդունումից, սակայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովը մինչև հիմա չի հետազոտել վերոհիշյալ օրենքի հետևանքները։

«Հանրահայտ փաստ է, որ Տեղահանության մասին օրենքի պատճառով կորսվել են մեծաթիվ կյանքեր։ Նշյալ օրենքի կիրառման արդյունքում առգրավվել են մշակութային բազմաթիվ օբյեկտներ և սեփականություն»,- Ֆեյսբուքում գրել է Փայլանը։