Ինչու Մ․ Նահանգները հարվածեց Սիրիային․ Սարգիս Գրիգորյան

1169

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանին ներկայացրել է Սիրիայի շուրջ իրավիճակը։ Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ամերիկյան օդուժը Միջերկրականից «Թոմահավկ» հրթիռներով 60 հարված է հասցրել Սիրիայում գտնվող ռազմաբազային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տեղ չունի ապագա Սիրիայում՝ նրան մեղադրելով Իդլիբի նահանգում քիմիական զենք գործածելու մեջ, ինչի հետևանքով շուրջ 70 մարդ է զոհվել։