«ՀՀԿ-ն մի ընտանիք է և ունի մեկ հայր՝ Սերժ Սարգսյան». Շարմազանով

3430

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ճակատագիր է սպասում այն պատգամավորներին, ում չհաջողվեց ընտրվել նոր խորհրդարանում, այդ թվում՝ Առաքել Մովսիսյանին (մականունը՝ Շմայս), ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է.

«Հանրապետականը մեկ ընտանիք է, մեկ միասնական ընտանիք է, որտեղ ընտանիքի անդամների դերն ու նշանակությունը մանդատով չի որոշվում։ Առաքել Մովսիսյանը մեր եղբայրն է, մեր ընկերն է, մեր կուսակցական ընկերն է, ազգային ազատամարտի հերոսներից մեկն է, և մենք հպարտ ենք, որ ինքը մեր կուսակցության անդամ է և հպարտ ենք բոլոր այն դերակատարներով, ովքեր որ ձայն են ապահովել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Ես շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր որ ընդգրկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության թե՛ համապետական, թե՛ ռեյտինգային ցուցակներում և իրենց նպաստն են բերել Հանրապետականի հաջողությանը։ Մենք մի ընտանիք ենք, մի միասնական բարեկամական ընտանիք ենք, որ ունի մեկ հայր՝ Սերժ Սարգսյան»։

Արխիվային լուսանկար

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2016/08/08/serzh-sargsyan-bio-changes-1993-defense-minister/

https://www.aniarc.am/2016/04/18/aghdam-baku-serzh-sargsian-bio-new-mistakes/