1995-ին հաղթող ուժը ստացել է 329 հազար քվե (43 տոկոս), 2017-ին՝ 771 հազար (49 տոկոս)

2145

1995 թվականի Ազգային ժողովի առաջին ընտրություններում հաղթող ճանաչված «Հանրապետություն» միավորումը, որի կորիզը կազմում էր Հայոց համազգային շարժումը (դաշինքի մաս էր կազմում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը), ստացավ 329.300 քվե կամ ընդհանուր ձայների 42.66 տոկոսը:

22 տարի անց՝ 2017 թվականի Ազգային ժողովի վեցերորդ ընտրություններում հաղթող ճանաչված ՀՀԿ-ն ստացավ քվեների 49.12 տոկոսը կամ 771․247 քվե:

Այսպիսով, 22 տարի առաջվա համեմատ, ՀՀԿ-ն «Հանրապետություն» միավորումից ստացել է 2.3 անգամ ավելի քվե, մինչդեռ տոկոսային հարաբերակցությամբ տարբերությամբ կազմում է ընդամենը 1.1 անգամով ավելի:

Այս գլուխկոտրուկը ինչպե՞ս է հնարավոր բացատրել:

Նշենք նաև, որ 1995-ից մինչև 2017 թվականը՝ 22 տարվա ընթացքում, Հայաստանից պաշտոնական թվերով արտագաղթել է շուրջ 600 հազար մարդ:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/02/02/migration-2015-vs-2016-48-thousand/