Ադրբեջանական զինված սադրանքը հերթական անգամ հանդիպեց հայ ժողովրդի միհամուռ հակահարվածին

815

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայտարարությունը Ապրիլյան պատերազմի զոհերի առաջին տարելիցի կապակցությամբ

Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի զոհերի առաջին տարելիցը։

Մեկ տարի առաջ ադրբեջանական զինված սադրանքը հերթական անգամ հանդիպեց հայ ժողովրդի միհամուռ հակահարվածին։ Չորսօրյա պատերազմում մենք կարողացանք ետ մղել հակառակորդին ու խափանել նրա նենգ ծրագրերը։ Դա հնարավոր եղավ, սակայն, թանկարժեք զոհերի գնով, նրանք հերոսացան հանուն Արցախի եւ Հայաստանի, հանուն բոլորիս ապահովության, անվտանգության ու խաղաղ կյանքի։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, հարգանքի տուրք մատուցելով Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների, ազատամարտիկների հիշատակին, եւս մեկ անգամ ցավակցում եւ իր զորակցությունն է հայտնում նրանց հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին։

Նրանց եւ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի անմոռաց հուշարձանը կդառնա խաղաղության հաստատումը, պատերազմի բացառումը, Արցախի եւ Հայաստանի ծաղկումն ու հզորացումը։

Կարդալ ու դիտել նաև՝

https://www.aniarc.am/2016/12/28/ltp-article-28-december-2016/

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Պետրոս Ղազարյանի «Ուրվագծ»-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի հարցում սատարում է Սերժ Սարգսյանին. Ազատություն