Կասկածի տակ է դրված ընտրությունների ազատ և արդար լինելը. «Անկախ դիտորդ»

866

2017թ. ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երակարաժամկետ դիտորդության արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարելի է՝ արձանագրել.

Նախընտրական քարոզչությունը ուղեկցվել է բռնություններով և ճնշումներով, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ, որը ուղղված է եղել հիմնականում ոչ իշխանական և/կամ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների նկատմամբ:

Իշխող՝ ՀՀԿ-ի կողմից կիրառվել է վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահում:

Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող դաշինքի անդամ կազմակերպությունների կողմից ԿԸՀ ներկայացված հանրագրերի վերաբերյալ պատշաճ պատասխաններ չեն տրամադրվել.

ԿԸՀ-ի կողմից հանրագրերում բարձրացված հարցադրումները ամբողջ ծավալով, այդ թվում՝ բազմակողմանի քննության չեն առնվել.

ԿԸՀ-ն բավարար ջանք չի ներդրել և կամք չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Ելնելով վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ նախընտրական քարոզչության ընթացքում չի ապահովվել Ընտրական Օրենսգրքով սահմանված թեկնածուների, առաջադրված քաղաքական կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ, ուղեկցվել է վարչական ռեսուրսների շարունակական խախտումներով, որը չի կանխվել ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից, որի հետևանքով կասկածի տակ է դրված ընտրությունների ազատ և արդար լինելը:

Զեկույցն ամբողջությամբ այստեղ