Մեղրին հանձնելու տարբերակ չկա, չի եղել և չի կարող լինել․ Օսկանյանը՝ Տեր-Պետրոսյանին

1917

Նախկին արտգործնախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի ղեկավարներից Վարդան Օսկանյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ Քի Վեսթի բանակցություններում Մեղրին հանձնելու տարբերակ չի եղել, ինչպես ավելի վաղ պնդել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Օսկանյանը ափսոսանք է հայտնել, որ առաջին նախագահը նման հայտարարություն է արել․ «Ցավում եմ, որ երկրի հիմնադիր նախագահը շահարկում է Հայաստանի տարածքի հետ կապված Մեղրիի խնդիրը։ Այդպիսի բան չկա, չի եղել և չի կարող լինել։ Ընդամենը 90-ական թվականներից մի ծրագիր կար՝ [Փոլ] Գոբլի ծրագիրը, որը գոյություն է ունեցել և՛ 90-ականներին, և՛ 2000-ականներին, բայց ոչ սկզբնական շրջանում, որ էլ հետո իշխանությունը չէր կարող դրան լուրջ վերաբերվել»։

Օսկանյանը նշել է, որ իր արտգործնախարարության տարիներին հաջողվել է ամրագրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բանակցային փաստաթղթում, և հենց այդ փաստը միջազգային հանրությունն ընդունել է․ «Դա մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է, մենք նպաստել ենք դրան և ակտիվ դիվանագիտության արդյունքում կարողացել ենք դա ձեռք բերել»։

Դիտել ու կարդալ նաև՝ 

Միջանցք Ադրբեջանից դեպի հարավ և Հայաստանից դեպի Ստեփանակերտ. Տրուբնիկով