Ղարաբաղյան կարգավորման բոլոր ասպեկտները համաձայնեցված են, մնում են մի շարք բարդ հարցեր

1022

Ոչ մի Լավրովի պլան գոյություն չունի․ ադրբեջանական APA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ներկայում քննարկվող գաղափարների հիմքում ընկած են այն առաջարկները, որոնք համատեղ մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից։ Ավելի ճշգրիտ՝ խոսքը գնում է այն դրույթների մասին, որոնք բարձրաձայնվել են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից։ Դրանք քաջ հայտնի են։ Ընդհանուր առմամբ չհերքելով այդ հիմքը՝ կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների կյանքի կոչման հերթականությունը։ Խոսք չի գնում այն մասին, որ այն փոխվի կամ առաջարկվեն նոր նախագծեր, որոնք արմատապես կփոխեն համանախագահների մշակած սխեման։ Կարևոր է օգնել կողմերին գտնել հավասարակշռված քաղաքական լուծում, որը թույլ կտա անցում կատարել իրավականորեն պարտադիր փաստաթղթերի նախապատրաստմանը»,- ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով՝ ԼՂ կարգավորումը «նուրբ սյուժե» է, այդ պատճառով բանակցությունների մանրամասները կրում են գաղտնի բնույթ։ Դրա հետ մեկտեղ բոլոր ասպեկտները արդեն համաձայնեցված են, սակայն մնում են մի շարք հարցեր, որոնք բարդ են, նշել է Լավրովը։

ՍիվիլՆեթ

«Многие аспекты нагорно-карабахского урегулирования уже согласованы»: Сергей Лавров