Հինգ ամիս, որպես շարքային զինվոր, կանգնելու եմ մարտական դիրքերում. Արթուր Եղիազարյան

1554

ՀՅԴ անդամ, կուսակցության համամասնական և վարկանիշային թեկնածու Արթուր Եղիազարյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է.

Որպես ԱԺ պատգամավորի վարկանիշային թեկնածու, ընտրվելու դեպքում, հաշվի առնելով, որ ապրում ենք պատերազմական պայմաններում, խորապես զբաղվելու եմ պետության առաջնահերթություն հանդիսացող անվտանգության և պաշտպանության խնդիրներով, որից ելնելով՝ դիմելու եմ ՊՆ-ին՝ թույլտվություն ստանալու համար ու պարտավորվում եմ տարվա ընթացքում երկու անգամ, ընդհանուր՝ 1 ամիս՝ իմ հանգստի հաշվին, որպես շարքային զինվորական (չնայած սպա եմ) մարտական դիրքերից որևէ մեկում (ամեն անգամ՝ տարբեր հատվածներից որևէ մեկում) ընդգրկվել ԻՐԱԿԱՆ մարտական հերթապահությունների կազմում՝ ներսից ավելի խորապես խնդիրները հասկանալու ու տեսնելու համար, որոնց դրական լուծումները կլինեն ԱԺ-ում առաջ քաշվող օրենսդրական նախաձեռնություններում:

Պատգամավորության 5 տարվա ընթացքում՝ 5 ամիս:

Սա ընդունեք որպես պատգամավորի թեկնածուի տված գործնական անհատական պարտավորվածություն: Անցած ուղիս խոստմանս չհավատալու հիմք չի տալիս: Կապրենք, մնացածը ընթացքում կտեսնեք:

Ես կփոխեմ ձեր հոռետեսական պատկերացումը Հայոց Խորհրդարանի պատգամավորի գործունեության մասին: