Հաց բերողը վեհության ու ակնածանքի, Սերժ Սարգսյանը՝ անեծքի ու պարսավանքի հասցեատեր

1130

2017 թվականի մարտի 16-ին ուժգնորեն խոցվեց հայ ժողովրդի խիղճն ու ոգին:

Իր գաղափարակից ընկերների` Սասնա ծռեր զինված խմբի, Ժիրայր Սեֆիլյանի և մի քանի հերոս հայորդիների հետ միասին մեր ժողովրդի խղճի ու անկոտրում ոգու մարմնավորումը դարձած, բացառիկ եզակիությամբ գործող ազատամարտիկ և անզուգական մտավորական Արթուր Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության ազատության ու անկախության բարիկադների վրա:

ՀՀ իշխանությունը, կառավարությունը և անձամբ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և բազմաթիվ այլ նախարարներ, դատավորներ ու արդարադատության պաշտոնյաներ անձամբ են կրում այս եզակի մարդու մահվան պատասխանատվությունը:

«Հաց բերողը» մահացավ, բայց մեզանից հեռացավ միմիայն ֆիզիկապես իսկ նրա հզոր ոգին ու գործը մնացին մեզ դաստիարակող և ուղեցույց:

Երկու Սարգսյանների գոյամարտը ունեցավ եզակի հանգուցալուծում:

Արթուր Սարգսյանն իր և իր ընտանիքի համար ապահովեց հավերժ հարգանք, ակնածանք ու վեհություն, Սերժ Սարգսյանը իր ընտանիքով առընդմիշտ կմնա որպես անեծքի ու պարսավանքի առաջին հասցեատեր:

Մխիթարանք ու համբերություն Արթուր Սարգսյանի ընտանիքին, ազգականներին, գաղափարական ընկերներին ու մեր ժողովրդի ըմբոստամիտ զավակներին:

Արթուր Սարգսյանի գործի անվարան շարունակությանն է, որ պետք է համարվի նրա կերպարին ամենաարժանի հուշարձան: Մեր բնակության երկրում մենք կկառուցենք այդ հուշարձանը…

Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն-1860

Գրիգոր Գրիգորյանի անվան Բիլեֆելդի Հայ Մշակութային Միություն

Հայկական Վերածնունդ Սփյուռքյան Շարժման Գերմանիայի մասնաճյուղ