Հաց բերողը դարձավ այս իշխանությունների հերթական զոհը․ Վարդան Հարությունյան

1179

«Արթուր Սարգսյանը ոչ թե մահացավ, այլ սպանվեց։ Նա դարձավ այս իշխանությունների հերթական զոհը։ Նա ավելացավ մարտի 1-ի և այլ սպանությունների զոհերին, որոնք սպանվել են քաղաքական գործընթացների արդյունքում այս իշխանությունների օրոք»,- այսօր, ըստ Ա1 պլյուսի, հայտարարել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Ոստիկանական պատի ճեղքմամբ՝ սեփական կյանքը վտանգելով Սասնա ծռերին հաց տանելը դարձել է լեգենդ, իսկ Հաց բերողը՝ լեգենդի հերոս։ Իշխանությունը չէր կարող հանդուրժել նման անձին ազատության մեջ։

«Նրանց միջի չարությունը թույլ չէր տա չկալանավորել, այդ մարդը դուրս եկավ սկսեց հանրության աչքին երևալ իր հպարտ, արժանապատիվ կեցվածքով, իսկ սրանք չեն կարողանում հանդուրժել արժանապատվությունը»,- ասել է Վարդան Հարությունյանը։