Սերժ Սարգսյանը Հաց բերողի մահվան հարցում՝ ուղղակի պատասխանատու․ Սաքունց

1114

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ըստ Ա1 պլյուսի, խիստ գնահատական է տվել Հաց բերողի մահվան հարցում. «Ես սա համարում եմ սպանություն և ուղղակի պատասխանատվություն, որն առաջին հերթին կրում է անձամբ Սերժ Սարգսյանը»։

Արթուր Սարգսյանը մահացավ 25 օր հացադուլ անցկացնելուց հետո։ Հաց բերողը կալանավայրում հյուծիչ այդ քայլին գնաց՝ չնայած զգուշացումներին, որ դա իր կյանքը վտանգում է։ Կալանքից ազատվեց պատգամավորների երաշխավորումից հետո միայն։ Հաց բերողը կամայական արդարադատության հերթական զոհն է՝ կալանքի տակ էր՝ չնայած ծանր հիվանդությանը։

«Պատասխանատվություն կրում է ՀՔԾ-ի պետը, կրում է քննիչը, դատավորը, քրեակատարողական հիմնարկը, որը պետք է բարձրացներ հարցը, որ կալանքի տակ գտնվող անձը կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակում է գտնվում, նախարարը, բոլորը պատասխանատու են ապօրինի հրաման կատարելու մեջ»,- ասել է Սաքունցը։