«Հաց Ախպերը ընդմիշտ կմնա խղճի, բարեգթության, արժանապատիվ քաղաքացու տիպար». Րաֆֆի

1100

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան առիթով այսօր՝ մարտի 17-ին, ցավակցական գիր է հղել Րաֆֆի Հովհաննիսյանը․

«Բոթը ցնցող էր: Պակասեց հայի եւս մեկ թանկ ու հազվագյուտ տեսակ՝ մեր ժողովրդի Հաց Ախպերը: Նա հեռացավ՝ ընդմիշտ մնալով որպես, խղճի, բարեգթության, նվիրյալ քրիստոնյայի եւ արժանապատիվ քաղաքացու տիպար: Արժանի լինենք այն Հացին, որ Արթուրը՝ վտանգելով կյանքը, հասցրեց դրա կարիքն զգացող մերձավորներին: Աստծո Սուրբ Հոգու մխիթարանքն իր հարազատներին, համայն հայությանը: Խունկ, աղոթք եւ օրհնանք լուսավոր մարդու լույս շիրիմին:

Վշտակցաբար՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»