Հաց բերողը Հայաստանում արդարադատության բացակայության զոհ է

1007

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խորը ցավ է հայտնում Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ։

Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքին և հարազատներին։

Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է։ Նա՝ որպես ՀՀ ազատ քաղաքացի, իրեն զոհաբերեց հանուն փոփոխությունների և հանուն ավելի լավ Հայաստանի՝ դառնալով պայքարի յուրօրինակ խորհրդանիշ։

Անգնահատելի է Հաց բերողի պայքարը հանուն համամարդկային արժեքների, և դա պետք է լինի ազդակ բոլորիս, որ ՀՀ-ում արդարադատության հաստատման, ՀՀ քաղաքացու իրավունքների և ազատությունների համար պայքարը պետք է շարունակել ու հասցնել հաղթական ավարտի։