Սասուն Միքայելյան. «Սեյրան Օհանյանի հետ երկար ճանապարհ ենք անցել»

2131

«Ելք» դաշինքի անդամ, ազատամարտիկ և ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը ասել է, որ իր մոտ վիրավորանք չկա պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի նկատմամբ։

Ըստ Ա1 պլյուսի՝ Միքայելյանն ասել է, որ Օհանյանն իր ընկերն է: Անդրադառնալով հարցին, որ Կոտայքի մարզում քարոզարշավի ընթացքում Օհանյանն այցելել է իր շտաբ, Միքայելյանն ասել է․ «Եթե ես էլ գնայի ինչ-որ տեղ քարոզարշավի, ես էլ կգնայի Օհանյանի շտաբ: Ես քաղաքականության մեջ մտնելով ոչ կարող եմ իմ անցյալը ջնջել, ոչ էլ այդ մարդն եմ, որ ջնջեմ: Մենք Սեյրան Օհանյանի հետ երկար ճանապարհ ենք անցել և շատերի հետ իմ հարաբերությունները պահում եմ և կպահեմ մինչեւ վերջ, անկախ քաղաքական հայացքներից: Իմ մոտ վիրավորանք չկա. երբ ես կալանավայրում եմ եղել, իմ որդուն տարել են բանակ, և Սեյրան Օհանյանը իրեն շատ նորմալ է պահել: էնպես որ, մենք քաղաքական հայացքներով չէ, որ մտերմացել ենք, մենք մտերմացել ենք մարտի դաշտում, որտեղ կյանքեր են դրվում»: