Իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որ ընտրություններից առաջ չասոցացվի ՀՀԿ-ի հետ: Սա զարմանալի չէ, այլ բնական ու տրամաբանական, քանի որ.
առաջին՝ մարդիկ չեն ուզում լսել ՀՀԿ, ՀՀԿ-ական, Հանրապետական անունը,
երկրորդ՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության 9 տարիներին Հայաստանը արձանագրել է սոցիալ-տնտեսական աղետալի արդյունքներ:
«Անվտանգություն, առաջընթաց» կարգախոսով ժողովրդին ներկայացող ՀՀԿ-ի իշխանության 9 տարիներին պանդխտության ճամփան բռնել է 355 հազար Հայաստանի քաղաքացի, այսինքն՝ ամեն օր Հայաստանից հեռանում է 100-ից ավելի մարդ:
Հայաստանից ամեն օր 100-ից ավելի մարդ է հեռանում, մինչդեռ ՀՀԿ-ականները քարոզաշրավի օրերին խոսում են անվտանգությունից, առաջընթացից և ներդրումների անիրատեսական խոստումներ տալիս:
2008-ից ի վեր Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիներին՝ վարչապետներ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարությունների քաղաքականության հետևանքով Հայաստանը զրկվել է իր բնակչության 12 տոկոսից:
Ահա արտագաղթի պաշտոնական թվերը՝ ըստ տարիների.
2008 -23.059
2009 -24.978
2010 -46.486
2011 -43.820
2012 -42.784
2013 -41.800
2014 -41.235
2015 -43.438
2016 – 48.200
Ռիբրենդինգի ենթարկված ՀՀԿ-ի, ՀՀԿ-ականների և վարչապետ Կարեն Կարապետյանի պայծառ դեմքերի հետևում Սերժ Սարգսյանն է: