«Հայաստան» համահայկական հիմնադրամը 25 տարեկան է

1275

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյա հոբելյանի առիթով նրա գործադիր տնօրեն Արա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջի գրառումով հիշեցրել է, որ հիմնադրամն ունի. 

25 տեղական մարմին՝ 22 երկրում,

700 000 նվիրատու Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

շուրջ 330 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ավելի քան 1 100 ծրագիր Հայաստանում և Արցախում:

Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան.

ճանապարհ՝ 605 կմ,

ջրագիծ ու ջրատար՝ 580 կմ,

գազատար՝ 149 կմ,

էլեկտրագիծ՝ 70 կմ,

դպրոց ու մանկապարտեզ՝ 359,

տուն ու բնակարան՝ 500,

բժշկական հաստատություն՝ 75,

մշակույթի եւ սպորտային կենտրոն՝ 58,

գյուղատնտեսական ձեռնարկներ՝ 380,

կրթական, մշակութային, գիտական ծրագրեր՝ 169:

1992 թվականի մարտին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:

Տեր-Պետրոսյանի 1992 թվականի մարտի 3-ի հրամանագրում ասվում էր.

«Հայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով որոշում եմ հիմնել «Հայաստան» համահայկական հիմնադրամ»: