Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի նոր խոստումը. «Անվտանգություն և առաջընթաց»

2478

Իշխող ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը այսօր ասել է, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն քարոզչությունն իրականացնելու է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով:

2008 և 2013 թթ. նախագահական և 2007 և 2012 թ. խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն առաջնորդվել են «Առա՛ջ, Հայաստան», «Դեպի ապահով Հայաստան» և «Քեզ համար, Հայաստան», «Հավատանք, որ փոխենք» կարգախոսներով:

2008 թվականից ի վեր ինը տարիներին Հայաստանից արտագաղթել է 355 հազար քաղաքացի:

Հայաստանը արձանագրել է օտարերկրյա ընդհանուր և ուղղակի ներդրումների ակնհայտ և շեշտակի անկումներ:

2008-ին Հայաստանի պետական պարտքը շուրջ 2 միլիարդ դոլարի սահմաններում էր և կազմում էր համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի 20 տոկոսից պակասը: Այսօր այն 6 միլիարդ է:

1994-ի զինադադարից ի վեր հայկական կողմը առաջին անգամ 2016-ին կորցրել է 800 հեկտար տարածք:

Դոլարային արտահայտությամբ Հայաստանի այսօրվա և նախորդ 8 տարիների պետական բյուջեն չի հասել 2008 թվականի մակարդակին:

Եթե 2008-ին աղքատությունը 20 տոկոսի սահմաններում էր, ապա այսօր այն հասել է 30 տոկոսի:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/02/02/migration-2015-vs-2016-48-thousand/

Սերժ Սարգսյանի խոսքն ու իրական թվերը

Սերժ Սարգսյանը Հայաստանի պարտքը եռապատկել է՝ հասցնելով 6 միլիարդ դոլարի

800 հեկտար հողի կորուստը ռազմավարական և մարտավարական առումով. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը. տեքստ և տեսանյութ

Հայաստանում ամեն երրորդ երեխան՝ աղքատ