Երեք եղբայր՝ նույն գումարման խորհրդարանում. ընտրությունների պատմությունից

1259

Հայաստանի 6 խորհրդարանական ընտրությունների պատմության ընթացքում (1990, 1995, 1999, 2003, 2007, 2012) արձանագրվել է երկու նմանօրինակ դեպք, երբ մեկ ընտանիքի երեք անդամներ՝ երեք եղբայրներ, ընտրվել են նույն գումարման Ազգային ժողովի պատգամավորներ:

Առաջինը Գևորգյան ընտանիքն էր 1995 թվականի Ազգային ժողովի ընտրություններում: Ղարաբաղ կոմիտեի հանգուցյալ անդամ, ՀՀՇ-ն ներկայացնող Սամվել Գևորգյանի հետ միասին պատգամավոր դարձան նրա երկու եղբայրները՝ Գևորգ Գևորգյանը և Ժիրայր Գևորգյանը:

Խորհրդարանի ՀՀՇ-ական փոխնախագահ Արա Սահակյանը, ով այսօր Հայաստանի դեսպանն է Ղազախստանում, ընդդիմադիր ԱԻՄ-ին ծաղրելու համար հեգնանքով ասում էր, այդ կուսակցությունը Գևորգյան ընտանիք չափ պատգամավոր ունի: Իրավամբ, 1995-1999թթ., Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը 3 պատգամավոր ուներ խորհրդարանում:

Երկրորդ ընտանիքը Աբրահամյաններն էին նշանավոր Մալիշկա գյուղից, Մոսկվայում հաստատված գործարար Արա Աբրահամյանի երեք եղբայրները՝ Արմեն, Գագիկ և Սերյոժա Աբրահամյանները: Նրանք պատգամավոր դարձան 2003-ին, թեև նախորդող և հաջորդող խորհրդարաններում էլ նրանից մեկը կամ երկուսը եղել են պատգամավոր:

Ի տարբերություն Գևորգյան ընտանիքի, որոնք ՀՀՇ-ական էին և համակիր, Աբրահամյանները տարբեր կուսակցություններ էին ներկայացնում: Գործարար Գագիկ Աբրահամյանը ներկայացնում էր Հանրապետականը, Սերյոժան՝ Օրինաց երկիրը, իսկ Արմենը՝ Բարգավաճ Հայաստանը: