«Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում», մաս առաջին (1914)

1559

Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ(http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:

Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Այս շարքի նախորդ մասը կարդալ այստեղ
_________________________
Ժողովրդական թերթ, 1914/01/10 # 1087

Հայերի կյանքը Օսմանյան Հայաստան. Բարեփոխումների վերաբերյալ գործընթացը առայժմ պարզ չէ: Օսմանյան կառավարության վերաբերմունքը շարունակում է ոչ հստակ վերաբերմունքը, խոսվում է այն մասին, որ որոշ շրջաններում անկարգություններ են սկսվել:

Ժողովրդական թերթ, 1914/02.1 #1105

Օսմանյան ընտրությունները և հայերը
Հայերը չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին: Դաշնակցականները Օսմանյան կայսրության կառավարությունից պահանջել են բարեփոխումներ իրականացնել և միայն դրանից հետո կվերսկսեն բանակցությունները և կմասնակցեն ընտրություններին:

Ժողովրդական թերթ 1914/02/7 #1110

Օսմանյան Հայաստան.
Ստամբուլի օսմանական թերթերում սադրիչ նամակներ են հրապարակվում, որոնք է՛լ ավելի են հուզում ժողովրդին: Քրդերը հայտարարություններ են տարածում` բոլորին զինելով:

Ժողովրդական թերթ 1914/02/28 #1127

Բուխարեստ
Ստամբուլից տեղեկացնում են, որ քրիստոնյա վաճառականների դեմ բոյկոտը ահագնանում է: Նրանց պատկանող անասունների վրա նավթ են լցնում: Հույն և հայ վաճառականները դրա պատճառով ստիպված են լինում խախտել եվրոպացի գործարարների հետ պայմանավորվածությունները: Կարծում են` օսմանները (կայսրության թրքալեզու բնակիչներ, խմբ.) ցանկանում են, որպեսզի քրիստոնյաները հեռանան երկրից: Ստամբուլ Ջեմալ Փաշան նշանակվել է նավատորմի (ծովային) նախարար:

Ժողովրդական թերթ 1914/03/29 #1151

Հայ-քրդական բախումները
Ստամբուլի Հայոց պատրիարքը Բայազեթի եպիսկոպոսից նոր հեռագիր է ստացել. «Քաղաքից մի քանի ժամվա հեռավորության վրա` ճանապարհին թեժ մարտեր են ընթանում: Կառավարության բանակում ընդամենը 240 մարդ է, քրդերը լավ զինված են, ունեն բավարար փամփուշտներ: Քաղաքում խառնաշփոթ իրավիճակ է: Քրիստոնյա բնակիչները թաքնվում են փակ եկեղեցիներում: Հիշեք մեզ»: Իրավիճակի դժվարությունը զգում է նաև կառավարությունը, որը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Քրդերի շարժումը ուղղված է կառավարության և քրիստոնյաների դեմ»:

Ժողովրդական թերթիկ 1914/06/29 #21

Ստամբուլ
Որոշ դրագոմաններ (դիվնագիտական առաքելություններում աշխատող թարգմանիչներ) Փոքր Ասիա կատարած ճանապարհորդությունից վերադառնալուց հետո ասում են, որ Մետրոպոլոտի խոսքերը համապատասխանում են իրականությանը: Բնակիչները ստրկության են մատնված և իրենց հին բնակավայրեր չեն վերադառնա: Որոշ դեպքերում պարզվել է, որ կառավարությունը խրախուսել է (գործընթացը խմբ.):

Ժողովրդական թերթիկ 1914/07/01 #26

Հայկական մամուլ
«Արև» թերթը հոռետեսորեն է ներկայացնում հայկական հարցի ներկա իրավիճակը: Թերթը պնդում է, որ հնարավոր չէ հայկական հարցը թողնել պատահական դիվանագետների բարի կամքին: «Թող հայ հասարակությունը և ղեկավար շրջանակները լավ ուսումնասիրեն այն (հայկական հարցը) և պարզ կդառնա, որ հայկական հարցը մենք ինքներս պիտի լուծենք: Ասել և կրկնում ենք` հայկական հարցի լուծման բանալին պետք է փնտրել հենց Հայաստանում: Մեր հայրենիքը պիտի ապրի և հաղթահարի իր թշնամիներին, հայկական ներուժի շնորհիվ: Եթե մենք հայ գյուղացուն բավարար հող տրամադրենք, եթե նա ապահովված լինի հացով և ինքնապաշտպանության համար անհրաժեշտ պարագաներով` ապա կլուծվի հայկական հարցը: Որևէ դիվանագետ, որևէ գեներալ-տեսուչ չեն կարող լուծել մեր հարցը, եթե մենք չունենանք ներքին ուժ»:

Ժողովրդական թերթիկ 1914/07/11 #35

Հայերի կյանքը
Օգնություն: Եգիպտոսի հայկական բարեգործական հասարակությունը 3.000 մանեթ է ուղարկել Երևանի նահանգի տուժած գյուղացիներին: Օսմանյան Հայաստանի վիլայեթները ուսումնասիրելու նպատակով հայ ուսանողների մի քանի խումբ է ուղևորվել Ռուսաստանից:

Ժողովրդական թերթիկ 1914/08/3 #55

Օսմանյան կայսրությունն ու պատերազմը
Գերմանացիները ուժեղ քարոզչություն են իրականացնում Օսմանյան կայսրությունում, որպեսզի վերջիններս ներգրավվեն պատերազմին: Ջեմալ փաշան զորացրում է պահանջել, քանի որ, ասում է` «ուտելիք չունենք»: Էնվեր բեյը պատասխանել է` մինչ այդ, անմիջապես ամբողջ գրասենյակը կցրեմ և բռնապետություն կհայտարարեմ: Օսմանյան կայսրությունը Գերմանիայի ստացիոների (ենթադրաբար գերմանական բանակի Օսմանյան կայսրությունում առկա կայազորը խմբ.) օգնությամբ Սև ծովի ափին ականներ է տեղադրել:

Ժողովրդական թերթիկ 1914/08/3 #55

Օսմանյան կայսրությունն ու հայերը
«Утро юга» թերթը գրում է. «Օսմանյան կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ: Վանը և նրա շրջակայքը լքված է, այնտեղ բանակ չկա: Էրզրումում միայն հետևակային մեկ գունդ է մնացել և փոքրաթիվ հրետանի: Այնուհետև Բայբուրդ ամրոցն է, որտեղ ռազմամթերք են հավաքագրում: Հիմնական ուժը` 4-րդ կորպուսը, գտնվում է ավելի հարավ` Երզընկայում և Սեբաստիայում: Ակնհայտ է, որ Օսմանյան կայսրությունը առայժմ չեզոքություն է պաշտպանում, սակայն պատրաստվում է դիմադրություն ցույց տալ Ռուսաստանին: Փոքր Ասիայում Օսմանյան կայսրությունը Ռուսաստանից բացի այլ թշնամի չունի: Որքան պաշտպանված են թուրքերը, այդքան անհանգստացած են Օսմանյան կայսրության և Ռուսաստանի հայերը: Կովկասում, նրանք խաչակրաց պատերազմի են պատրաստվում Օսմանյան կայսրության դեմ, նույնիսկ խնդրում են գրանցվել բանակում»:

Ժողովրդական թերթիկ 1914/08/12 #61

Ամսագրեր-թերթերից
Եվրոպայի պատերազմը և հայկական հարցը Վերոնշյալ վերնագրով նամակ է հրապարակվել «Բաքու» թերթում. «Ամբողջ Եվրոպան կրակի տակ է: Մենք զգացինք համաշխարհային աղետը, որը առաջացել է այժմյան քաղաքական և տնտեսական խնդիրների պատճառով: Եվրոպան բաժանվել է երկու ճամբարների, ո՞վ կհաղթի, սա` ակնհայտ է: Ռուսաստանի և նրա դաշնակիցների հաղթանակը կլինի տեւտոնների (գերմանացիների) ռազմամոլության պարտությունը… Այս հաղթանակը պատմական նվեր կլինի ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ ռուսահայերին: Հայ ժողովրդի ողբերգական պատմությունը ուշագրավ և ուսանելի է: Վերջին ժամանակաշրջանում այս հարցում նոր պաշտպաններ կան` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի համաձայնությամբ, ինչպես նաև թշնամիներ` Գերմանիայի և Ավստրիայի օգնությամբ: Ինչպես բոլորը գիտեն, օսմանյան հայերի համար բարեփոխումների վերջին ծրագիրը, որը պետք է ապահովեր հայերի գույքի ու կյանքի իրավունքը, ինչպես նաեւ բարելավեր նրաց տնտեսական և մշակութային իրավիճակը, ընդունվել է Ռուսաստանի պահանջով` ընդդեմ Գերմանիայի: Գերմանիայի կայսրը, ով Աբդուլ Համիդի հետ եղբայրացել է, ով հայերին վնասող քաղաքականություն է իրականացնում: Այդ քաղաքականությունը հայերի համար ստեղծել է անտանելի իրավիճակ, որը ոչնչացնում է նրանց: Գերմանիայի վատ ազդեցությունը այնքան ուժեղ է, որ երբ պատերազմ հայտարարվեց, անմիջապես հայկական վիլայեթներում չեղյալ հայտարարվեց գեներալ-նահանգապետերի պաշտոնը: Այսպես պետք է վերջնականապես գերեզմանին հանձնվեր հայկական հարցը: Սակայն բռնակալ Գերմանիայի դեմ ձեռք է բարձրացրել ազատգրող Ռուսաստանը, որի հաղթանակը կխոչընդոտի հայերի ոչնչացմանը… Ռուսաստանի հայերը մեծ պատրաստակամությամբ ուղարկում են իրենց երեխաներին պատերազմ, օսմանյան հայերը ակնկալում են հասարակական և մշակութային վերածնունդ:

Ժողովրդական թերթիկ, 1914/08/15 #64

Ամսագրերից և թերթերից
Օսմանյան կայսրության ռազմական նախապատրաստությունը «Зак речь»-ում հրապարակվել է Օսմանյան կայսրության ռազմական նախապատրաստթյան վերաբերյալ հայկական թերթերի թղթակիցների հրապարակումները: Նրանց տեղեկատվության համաձայն, Օսմանյան կայսրությունը 20-ից 45 տարեկան բոլոր տղամարդկանց բանակ է զորակոչում: Շատ ընտանիքներ մնացել են անտեր: Քանի որ Օսմանյան գանձարանում քիչ գումար կա, կառավարությունը հրաման է արձակել, որի համաձայն բանակ զորակոչվածները պետք է 1 շաբաթվա սնունդ բերեն իրենց հետ: Ամրապնդում են Էրզրումը, խրամատներ են փորում: Օսմանները լուրեր են տարածում, առ այն, թե Ռուսաստանը պատերազմը կանխելու համար համաձայնել է մեզ տրամադրել Երևանի, Թբիլիսիի, Գյանջայի, Բաքվի, Ղարսի նահանգները, իրեն թողնելով միայն Բաթումին: Օսմանյան կայսրությունը պահանջում է բոլոր տարածքները` մինչև Կովկասյան լեռներ: Վանում, Էրզրումում, Բիթլիսում և Բայազետում խոսում են այն մասին, որ այս նախապատրաստությունն ուղղված է Ռուսաստանի դեմ: Օսմանյան հայերը ռուսներին ազատագրողներ են դիտարկում, այդ իսկ պատճառով չեն ցանկանում զենք վերցնել նրանց դեմ, նաև վախենում են իրենց իսկ տրամադրություններից:

Ժողովրական թերթիկ 1914/09/4/ #103

Օսմանյան կայսրություն
Պետրոգրադի թերթը ծանուցագիր է ստացել, որի համաձայն Ստամբուլում լայնածավալ խուզարկություններ են իրականացվել հայերի շրջանում, կատարվում են անհիմն ձերբակալություններ:

Ժողովրդական թերթիկ 1914/09/10 #83

Հայաստանը և Օսմանյան կայսրությունը
Հայաստանի գեներալ-տեսուչներ Գոփին և Վեստենենկը հեռանում են Օսմանյան կայսրությունից: Օսմանյան կառավարությունը հայտարարել է, որ իրենց իրավունքներն այլեւս անսահմանափակ են և փոփոխում են բարեփոխումների ծրագիրը:

Ժողովրդական թերթիկ 1914/10/09/ #107

Օսմանյան կայսրություն
Մեծ սուրհանդակը Հունաստանի պատրիարքին Ստամբուլից հեռանալու վերջնագիր է ներկայացրել, քանի որ սպասվում է հույն-օսմանական պատերազմ: Հակառակ դեպքում սուրհանդակը սպառնացել է բռնի կերպով հեռացնել պատրիարքին:

Ժողովրդական թերթիկ 1914/10/16 #113

Հայերի ազատազրկումը Օսմանյան կայսրությունում
Վերջին ժամանակաշրջանում Պերիում և Ստամբուլում հայերին հաճախ են խուզարկման ենթարկում: Հայկական «Դաշնակցություն» կուսակցության մի քանի, և «Հնչակյան» կոմիտեի մեկ անդամ վիրավորվել են: Նրանք մեղադրվում են Էնվեր փաշայի սպանության մտադրության մեջ: Նրանցից 3-ին ռազմական դատարանը մահվան է դատապարտել:

ժողովրդական թերթիկ 1914/10/28 #123

Բուխարեստ
Հոկտեմբերի 25 Ստամբուլից տեղեկացնում են, որ հույների և հայերի բնակարանները խուզարկվում են: Ոստիկանությունը պատերազմի պատճառաբանությամբ գումար է առգրավելր: Շատերը վրդովված են: Նրանք ուղարկվում են Փոքր Ասիա:

Ժողովրդական թերթիկ 1914/10/29 #124

Հայերը Օսմանյան կայսրությունում
1912 թվականին հայերի թիվը ըստ Վիլայեթների Էրզրում – 215.000 Վան – 185.000 Բիթլիս – 180.000 Խարբերթ – 168.000 Դիարբեքիր – 105.000 Սվազ – 165.000 Մնացած վիլայեթներում 145.000 հայ է ապրում. Կիլիկիայում` 407.000, իսկ Օսմանյան կայսրության եվրոպական հատվամծու` 530.000: Այժմ Օսմանյան կայսրությունում ապրում է 2 մլն. 100 հազար հայ: 6 վիլայեթներում հայերը կազմում են բնակչության 38.9%-ը, օսմանները` 25.4, քրդերը, պարսիկները և մյուսները` 29.7%, այլ քրիստոնյաները` 6.3%: Մահմեդականների թիվը (ոչ միայն օսմանների) կազմում է 1 մլն 187 հազար մարդ, ինչը ընդհանուր բնակցության 45.2%-ն է: Քրիստոնյա բնակչության թիվը կազմում է 1 մլն 183 հազար, այսինքն` բնակչության 45.1%-ը, այլ դավանանքի 254.000 մարդ կա, այսինքն` բնակչության 9.7%-ը: 9 վիլայեթներում միասին ապրում է 1 մլն 018 հազար հայ, ինչը, ինչպես արդեն նշել ենք, բնակչության 38.9%-ն է:

Ժողովրդական թերթիկ 1914/11/7 #132

Պարսկաստան
Օսմանյան կառավարությունը դեռևս փորձում է օգտագործել Պարսկաստանը: Այս անգամ Ստամբուլից Թեհրան են ուղարկել արտակարգ դեսպանին («Կ.Ս»): Անգլիան և Ռուսաստանը Անգլիական թերթերը Օսմանյան կայսրության մասնատման վերաբերյալ իրենց կարծիքը փոխել են և ասում են, որ Ստամբուլը և Հայաստանը պետք է տրվեն Ռուսաստանին, Սիրիան` միանա Ֆրանսիային, իսկ Անգլիան պետք է ստանա Արաբիան և Եփրատի հովիտները («Կ.Ս»)

Ժողովրդական թերթիկ 1914/11/15 #139

Աթենք
Ստամբուլից տեղեկացնում են` օսմանները Ադրիանապոլսից Տրապիզոն մեծ զորք են ուղարկել: Տրապիզոնում զորքերը թալանել են քրիստոնյաների խանութները, սպանվել է 3 քրիստոնյա:

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ

21 փետրվարի, 2017թ.