Քաջազնունու և Վրացյանի հատորները՝ Հայաստանի մարզային և համալսարանական գրադարաններին

1026

Կանադայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը, ով չի ցանկացել իր անունը հրապարակվի, ցանկություն է հայտնել, որ ԱՆԻ կենտրոնի վերահրատարակած երեք հատորներ՝ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» և «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», ինչպես նաև Սիմոն Վրացյանի «Խարխափումներ» գրքերը՝ յուրաքանչյուրից 20-ական օրինակ, հասցվեն Հայաստանի մարզերի և համալսարանական գրադարաններին:

Առաջիկայում այդ կարևոր հատորները, որոնք գրեթե իսպառ բացակայում են մարզերի և համալսարանական գրադարաններում, կհասնեն տեղ և հասանելի կլինեն ընթերցասերների համար: Քաջազնունին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին, իսկ Սիմոն Վրացյանը՝ չորրորդ՝ վերջին վարչապետը:

ԱՆԻ կենտրոնը հատուկ շնորհակալություն է հայտնում կանադահայ մեր հայրենակցին և հիշեցնում, որ այս՝ 2017-ի ընթացքում, կենտրոնը կվերահրատարակի Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», ինչպես նաև հնչակյան նշանավոր գործիչ Ստեփանոս Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուները» հաստափոր և մեծարժեք հատորները:

Բոլոր նրանք՝ անհատներ կամ կազմակերպություններ, որոնք քաջալերում են ԱՆԻ կենտրոնի աշխատանքները, տեղ են գրավում ԱՆԻ-ի բարեկամներ-ի շարքում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2015/06/30/ani-friends-30-june-2015/