Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ իր կայքում տեղադրում է վերջին տարիներին Հայաստանում տպագրված արժեքավոր գրքերից մեկը՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում»՝ հեղինակի համաձայնությամբ։
Այս հաստափոր և կարևոր հատորի հեղինակը խորհրդային տարիների քաղբանտարկյալ, Հայաստանում և նախկին Խորհրդային Միությունում հայտնի այլախոհ Վարդան Հարությունյանն է։