Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորելու է ՀՀԿ ցուցակը

1315

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ընդամենը 5 ամիս առաջ է անդամակցել ՀՀԿ-ին:

Ցուցակի երկրորդ տեղում կլինի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, չորրորդը՝ բժիշկ Արա Բաբլոյանը, հինգերորդը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Վերջինս նույնպես նոր է անդամակցել ՀՀԿ-ին:

«Սերժ Սարգսյանն ինքն է որոշել, որ չի գլխավորելու կուսակցությունը»,- ասել է ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով նույնպես նոր է անդամակցել ՀՀԿ-ին, ցուցակում չի լինելու, քանի որ Հայաստանում վերջին տարիներին գրանցման հետ կապված խնդիր ունի:

Շարմազանովը ասել է, որ ՀՀԿ նախընտրական շտաբը կկառավարվի կոլեգիալ՝ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։