«Հաց բերողը» հացադուլ է հայտարարել «Դատապարտյալների հիվանդանոց»-ում

1904

Արթուր Սարգսյանը («Հաց բերողը») հացադուլ է հայտարարել, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է նրա եղբայր՝ Արսեն Սարգսյանը։

«Այսօր առավոտյան ուտելիքը տարել էինք, ասացին, որ Արթուրը հացադուլ է հայտարարել, իր ուտելիքը չենք կարող ընդունել։ Չթողեցին տեսակցենք, ասելով, որ տեսակցությունը արգելված է»,- ասել է նա։

Փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին տեղափոխել էին Հատուկ քննչական ծառայություն, որից դատարան։ Դատարանը որոշել էր կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան:

«Հաց բերողը» գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում։

Դիտել նաև՝

«Հաց բերող»-ի զրույցը «Հետք»-ի հետ