Ստեփան Դեմիրճյանը չի բացառում համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի հետ. «Ազատություն»

1712

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը չի բացառել համագործակցությունը «Ծառուկյան դաշինք»-ի հետ, այդ թվում՝ իշխանափոխության հասնելու հարցում։

«Ազատության» հետ զրույցում Դեմիրճյանը ասել է, որ հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ ունեցել է, բայց իր կողմից «Ծառուկյան դաշինք»-ին անդամակցելու նախաձեռնություն չի եղել։

ՀԺԿ ղեկավարը հերքել մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե ինքն իրականում հրաժարվել է «Ծառուկյան դաշինք»-ի մաս կազմել, քանի որ նախընտրական ցուցակում իրեն առաջին հորիզոնականներում տեղ չի առաջարկվել։

Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ։