Ավանդական երկու հայկական կուսակցություններ՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան (ՍԴՀԿ) և Ռամկավար Ազատական (ՌԱԿ) կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Ծառուկյան դաշինք»-ով:
Այդ մասին անցնող օրերին մամուլի միջոցներով տեղեկացրել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը և Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, ԱԶԳ թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Մեկ այլ ավանդական կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որը այսօր իշխանական կոալիցիայի մասն է կազմում ՀՀԿ-ի հետ, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ:
Նաև կարդալ՝
Նաև դիտել՝
Դաշնակցությունը հանգիստ, խաղաղ աշխատում է. ՀՅԴ շտաբի պետ Աղվան Վարդանյան