Արցախի խնդրով պատրաստ ենք փոխզիջումների, որպեսզի այն լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի»

1200

Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան այցելել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց, որտեղ ունկնդիրների հետ զրույցում մասնավորապես ասել է.

«Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ: Միացյալ Նահանգների նախագահներից մեկը շատ փայլուն միտք է արտահայտել՝ ասել է, որ երբեք մի վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ: Քենեդին Միացյալ Նահանգների լավագույն նախագահներից մեկն էր, իմ կարծիքով, և կարծում եմ, որ նրա ասածները շատ համահունչ են այսօրվա մեր իրականությանը: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որևէ ճնշման տակ որևէ զիջում չենք անում. մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որևէ ճնշում՝ լինի դա արտաքին թե ներքին, չի կարող ազդել, հակառակ պարագայում, մեր՝ տուն գնալու ժամանակն է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/11/24/serzh-sargsyan-kiselev-interview-7-occupied-territories/

https://www.aniarc.am/2017/02/03/serzh-sargsyan-bako-sahakyan-1994-febrauary-18/

Սերժ Սարգսյանը պատրաստ էր և պատրաստ է վերադարձնել յոթ շրջան. ՍիվիլՆեթ

Սերժ Սարգսյանը պատրաստ էր և պատրաստ է վերադարձնել յոթ շրջան. ՍիվիլՆեթ