Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է Դրոյի թղթածրարը

3098

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ CIA-ը, գաղտնազերծել է հայ նշանավոր զորավար, Բաշ Աբարանի հերոսամարտի հրամանատար և Հայաստանի Առաջին Հանրապետության իրական հիմնադիրներից Դրաստամատ Կանայանի՝ լեգենդար Դրոյի թղթածրարը:

Նախաբանից և 38 առանձին ծրարներից կազմված փաթեթը հիմնականում վերաբերում է Դրոյի գործունեության այն ժամանակահատվածին, երբ զորավարը ստիպված եղավ լքել հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը:

1920թ. աշնանը, երբ հայկական բանակը անձնատուր եղավ քեմալականներին, և գրեթե առանց կրակոցի հայերը հեռացան Կարսից, Դրոն և նրա օգնական Կուռո Թարխանյանը քեմալականների դեմ կռիվ տվեցին Սուրմալուի ճակատում մինչև վերջ՝ կորցնելով զորքի գրեթե կեսը:

Հայաստանից հեռանալուց հետո Դրոն գործել է Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Լիբանանում: Մահացել է 1956թ. մարտին՝ Բոստոնում: Ըստ տեղեկությունների, Դրոյի վերջին խոսքերն էին՝ «Ա՜խ, մեկ էլ երկիրս տեսնեի»։

Մարմինը հողին է հանձնվել Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 29-ին Դրոն վերահուղարկավորվեց Ապարանի Ճակատամարտի հուշահամալիրի հարևանությամբ։

Դրոյի գաղտնազերծված թղթածրարը կարդալ այստեղ և այստեղ