«Հովիկ Աբրահամյանի հեռանալով ՀՀԿ-ն կորցրեց ընտրակեղծիքները կազմակերպելու ամենակարևոր օղակը»

1044

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հետ զրույցում, անրդադառնալով Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից հեռանալուն, ասել է. «Պարոն Աբրահամյանի հեռանալը շատ կարևոր է այն առումով, որ, ըստ էության, Հանրապետական կուսակցությունը կորցրեց իր ընտրությունների կեղծիքները կազմակերպելու ամենակարևոր օղակը: Որովհետև Աբրահամյանը վերջին բոլոր ընտրությունների շտաբի պետն է եղել, համակարգողն է եղել՝ հրապարակային, ոչ հրապարակային: Բոլորս դա գիտենք»:

Մարտիրոսյանը, սակայն, չի կարող պատկերացնել Աբրահամյանին որպես ընդդիմադիր. «Որքան էլ նախկին պաշտոնատար անձինք սխալներ ունենում են, և պետք է հնարավորություն ընձեռվի իրենց այդ սխալները ուղղել, բայց, կարծում եմ, Աբրահամյանի սխալների ծավալը այնքան մեծ է և համակարգային, որ որքան էլ ես քննադատվեմ նախկին պաշտոնյաների հետ համագործակցության համար, ազնվորեն պարոն Աբրահամյանի հետ չեմ տեսնում [համագործակցություն]»: