Հովիկ Աբրահամյանը հեռանում է Սերժ Սարգսյանից և ՀՀԿ-ից

1227

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Առավոտի» թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերը, թե ինքը դիմում է ներկայացրել՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին:

Հովիկ Աբրահամյանը նաեւ ասել է, թե կմնա քաղաքականության մեջ: Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն էր, գործադիր մարմնի և խորհրդի անդամ: