Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ

1772

Ռաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 16-ին հանդիպել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ և նրան հիշեցրել, որ իր ղեկավարման տարիներին բանակը մասնակցել է ընտրակեղծարարությանը: Այս հանգամանքը և այն իրականությունը, որ 2008-ի Մարտի 1-ին Օհանյանը զորքը իջեցրել է Երևան, չեն խանգարում, որ «Ժառանգություն»-ը ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների ժամանակ համագործակցի նրա հետ:

«Օհանյանը ունի շատ կարևոր պետական փորձ, ունի տալիք մեր երկրին, նաև՝ ապագա ղեկավար կարող է դառնալ»,- ասել է Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցությունը ընտրությունների կգնա Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանը նվիրված ուժերի հետ, հաղորդում է Ա1 պլյուսը:

«Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյանը… Լեցուն քաղաքական գործիչներ կան, ում հետ ես համաձայն եմ, ում հետ ես ունեցել եմ մեծ մեծ տարաձայնություններ, մարդիկ, ովքեր ինձ վիրավորել են»,- ասել է Հովհաննիսյանը։

Հայաստանի ժողովուրդը փոփոխություն է պահանջում։ Հենց սա է «Ժառանգության» առաջնորդին մղում համագործակցել երբեմնի հակառակորդների հետ։

«Սխալական են բոլորը, այդ թվում ես»,- ասել է Հովհաննիսյանը և ընդուննել, որ հենց իր սխալի պատճառով 2012-ին պատգամավոր չդարձան Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը։

Վերջինս, ի դեպ, նախօրեին հեռացել է «Ժառանգություն»-ից:

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2016/03/01/seyran-ohanian-march-1-address/