Ստեփանոս Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» հատորը փնտրում է մեկենասի

2591

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստել Հնչակյան նշանավոր գործիչներից և կուսակցության տեսաբաններից Ստեփանոս Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» հատորը:

Այն կարևոր աղբյուր է 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական մտքի պատմության, այդ թվում՝ մի կողմից ՍԴՀԿ և ՀՅԴ կուսակցությունների, մյուս կողմից՝ Երիտթուրքերի միջև վաղ շփումների և գործակցության մասին:

Սապահ-Գիւլեանը իրադարձությունների մասին պատմում է որպես դրանց մասնակից: Լինելով Հնչակյան կուսակցության առաջնորդներից, նա Եվրոպայում հանդիպումներ է ունեցել Երիտթուրքերի տարբեր ներկայացուցիչների հետ:

Սապահ-Գիւլեանը «Պատասխանատուները» գրել է 19151916-ին՝ Կահիրեում: 1974-ին գիրքը վերահրատարակվել է Բեյրութում:

Վերահրատարակության ընթացքում մենք կատարելու ենք կետադրական և ուղղագրական միջամտություններ՝ համապատասխանեցնելու այսօրվա հայերենի պահանջներին:

«Պատասխանատուներ»-ի ինչպես նախկին երկու, այնպես էլ երրորդ հրատարակությունը լինելու է արևելահայերեն և մեսրոպյան՝ դասական ուղղագրությամբ:

Նրանք, ովքեր ցանկանում են մեկենաս դառնալ այս կարևոր հատորի վերահրատարակության, կարող են դիմել մեզ: Այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք կցանկանան ֆինանսապես աջակցել հատորի վերահրատարակության տպագրական ծախսերին, կարող են գրել հետևյալ հասցեներով՝aniarcf@gmail.com, info@aniarc.am:

Դուք կարող եք Սապահ-Գիւլեանի այս հատորի վերահրատարակությունը նվիրել Ձեզ համար նվիրական մարդու հիշատակին: Այդ մասին պատշաճ կերպով կգրվի գրքի սկզբնահատվածում:

Սապահ-Գիւլեանը ծնվել է Նախիջևանի Ճահուկ, այժմ՝ Ջահրի գյուղում 1861-ին: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

33 տարեկանում՝ 1894-ին, միացել է Հնչակյան կուսակցությանը, դարձել նրա առաջնորդը: Հիմնադրել և խմբագրել է Երիտասարդ Հայաստան, Հնչակ, Վերածնունդ, Նոր Աշխարհ պարբերականները: Հեղինակ է մի շարք արժեքավոր հատորների:

Սապահ-Գիւլեանը մահացել է 1928թ. ապրիլին, Նյու Ջերսիում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն