ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին կլինի կուսակցության շտաբի պետը:
«Ա1+»-ի հետ զրույցում նա նշել է, որ կուսակցությունը ձևավորել է կենտրոնական նախընտրական շտաբ, ինչպես նաև՝ 13 ընտրատարածքային շտաբներ:
«Մեր ընտրատարածքային շտաբների պատասխանատուները ճանաչված, հայտնի, կարող ՀՅԴ-ական գործիչներն են: Մենք հանգիստ, խաղաղ աշխատում ենք»,- ասել է Վարդանյանը: