Սերժ Սարգսյանը խոստանում է, Կարեն Կարապետյանը՝ լուծարում. Հայաստան-Իրան երկաթուղին

2414

2008 թվականի հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից դիմեց հայությանը: Այդ ընդարձակ ելույթում, որ կրում էր «Հայկական հրաշքի բանաձևը” խորագիրը, Սարգսյանը խոստացավ, որ «առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»:

Սարգսյանի խոստացած «առաջիկա տարիներից» անցել է ավելի քան 8 տարի, սակայն երկաթուղին չի սկսել կառուցվել:

Ավելին, կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին հարցը։ Սա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից 2009թ. հիմնված այն ընկերությունն է, որը պետք է իրականացներ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումն ու այդ նպատակի համար վարկեր ներգրավեր։

Սերժ Սարգսյանի չիրականացված մյուս խոստումների մասին կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/08/05/2008-october-2-parliament-address/

https://www.aniarc.am/2016/11/01/serzh-sargsyan-promises-part-7/

Սերժ Սարգսյան. խոստումներ, որոնք չեն իրականացել (մաս երրորդ)

Սերժ Սարգսյան. խոստումներ, որոնք չեն իրականացել (մաս երրորդ)