Բորդյուժան լուրջ անհանգստացած՝ Ադրբեջան անունը չի տալիս

1149

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը. 

«ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ անհանգստությամբ է ընդունել Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտ զինված միջադեպի մասին տեղեկությունը։ ՀԱՊԿ-ի անդամ պետության տարածքում այդ գործողությունները դիտարկում ենք որպես սադրիչ, հատկապես, սույն թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինությունների և զրահատեխնիկայի կիրառմամբ բավական ծանր միջադեպի ֆոնին։

Թվում էր՝ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների գործադրած ջանքերը հաշվի առնելով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ առաջ կընթանա։ Սակայն հրադադարի խախտման վերաբերյալ պայմանավորվածությունների պարբերական խախտումների մասին վերջերս տարածաշրջանից ստացվող հաղորդագրությունները, և, առավել ևս, դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որի արդյունքում զինծառայողներ են զոհվել, խոր մտահոգություն են հարուցում»։

Комментарий Генерального секретаря ОДКБ Н.Бордюжи в связи с вооруженным инцидентом на армяно-азербайджанской границе
В Секретариате ОДКБ с особой тревогой восприняли информацию о вооруженном инциденте возле села Чинари Республики Армения. Рассматриваем эти действия на территории государства-члена ОДКБ как провокационные, особенно на фоне достаточно тяжелого инцидента в Нагорно-Карабахской Республике с применением тяжелого вооружения и бронетехники в апреле сего года. Казалось бы, с учетом усилий, которые были предприняты с обеих сторон, а также лидерами ряда государств, процесс урегулирования нагорно-карабахской проблемы наконец-то пойдет более активно. Однако, поступающие в последнее время из региона сообщения о регулярных нарушениях договоренностей о прекращении огня, а тем более очередной инцидент 29 декабря приведший к гибели военнослужащих, вызывают серьезную озабоченность.

Լուսանկարում՝ Բորդյուժան և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Հայաստան-Ադրբեջան սահմանում, հոկտեմբեր 7, 2014թ