Մադրիդյան սկզբունքները Հայաստանը ընդունել է բանակցությունների հիմք. Սարգսյան

1391

2017թ. դեկտեմբերի 28-ին Սերժ Սարգսյանը արտգործնախարարությունում ընդունելության ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ղարաբաղյան բանակցային գործընթացին:

«Մենք 2007 թվականից սկսած, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես բանակցությունների հիմք, ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից և այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու»,- ասել է Սարգսյանը:

«Բանակցությունը, ես փորձառու դիվանագետ չեմ, բայց ամենայն հավանականությամբ, փոխզիջում գտնելու ունակություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել»,- նշել է նա:

«Փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից պարբերաբար հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ՝ վարկածներ»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2016/11/24/serzh-sargsyan-kiselev-interview-7-occupied-territories/

https://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/