ԼՂ հակամարտության կարգավորման 1997թ. դեկտեմբերին ներկայացված Փուլային փաստաթուղթ

4802

Որքան էր այն արտահայտում հայկական կողմերի շահերը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ներկայումս ընթացող գործընթացները և ակտիվացած քննարկումները, խաղաղության շուրջ բարձրացված դիսկուրսը առիթ հանդիսացան, որ մամուլում հրապարակվեն հակամարտության կարգավորման տարբեր տարիների փաստաթղթեր և դրանց, հաճախ, մակերեսային մեկնաբանություններ:

Փաստաթղթերի անվանումները և հրապարակված տեքստերը, առանց բովանդակության մեջ մանրակրկիտ և մասնագիտական վերլուծության, բավարար չեն դրանցից գլուխ հանելու համար՝ միայն փաստաթղթերի ամեն նախադասությունը վերծանելով է հնարավոր պատկերացում կազմել, թե որքան հիմնավոր են այս կամ այն փոխզիջումները և որոնք են եղել հայկական կողմի նպատակները:

Կարգավորման փաստաթղթերի շարքում առանձնանում է 1997թ. փուլայինը, որը ներկայացվել է 1997թ. դեկտեմբերին (http://www.vn.kazimirov.ru/doc17.htm): Այն ներկայացվել է 3 կողմերին՝ ԼՂ-ին, Հայաստանին և Ադրբեջանին, փաստորեն, ընդունվել է վերջին երկուսի կողմից և մերժվել՝ Ստեփանակերտի կողմից: Միայն այս փաստը բավական է հասկանալու, թե հակամարտության քանի կողմ է եղել 1997 թ. դեկտեմբերի դրությամբ: Համաձայնելով կարգավորման այս տարբերակին, Բաքուն լիարժեքորեն ընդունում էր, որ խաղաղության ճակատագիրը պաշտոնապես նույնիսկ ոչ թե Երևանի ձեռքում է, այլ ԼՂ իշխանությունների: Հակառակը պնդողները պարզապես էժանագին սպեկուլիացիաներ են անում, որոնց հիմքում ոչ թե մասնագիտական մոտեցումն է, այլ քաղաքական կոնյուկտուրան կամ այս կամ այն կողմնորոշումը:

Նույնիսկ հպանցիկ, ոչ-պրոֆեսինալ հայացքը փաստաթղթերին ցույց է տալիս, թե ինչպիսի նահանջ են արձանագրել հայկական կողմերը, երբ տասը  տարի անց մեզ ներկայացվեց Մադրիդյան փաստաթուղը (այդ վերլուծությունը մի առանձին նյութի առարկա է): Այնուամենայնիվ, այսօր արդեն հենց Մադրիդյանն է կողմերի սեղանին և հենց այդ՝ փուլային փաստաթղթի շուրջ են ընթանում բանակցությունները և իրականությունից կտրված կլիներ խոսել 1997 թ. փաստաթղթի վերադարձի մասին:

Ինչ է իրենից ներկայացնում ԼՂ հակամարտության կարգավորման 1997 թ. փուլային Համաձայնագիրը

1997թ. Համաձայնագրի նախագծում կան բազմաթիվ դրույթներ, որոնք արժանի են առանձին անդրադարձի: Ներկայացնենք փաստաթղթի մի քանի ուշագրավ եւ Հայաստանի ու ԼՂ-ի շահերից բխող կետեր (քանի որ գոյություն չունի այս փաստաթղթի պաշտոնական թարգմանություն, ճշգրիտ լինելու համար դրանք ներկայացնում ենք ոչ թե թարգմանաբար, այլ բնօրինակով): 1997 թ. դեկտեմբերին հակամարտության երեք կողմերին ներկայացված` «Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման մասին Համաձայնագրի» դրույթներ.

Հոդված I

«Стороны отказываются и воздерживаются от угрозы силой или применения силы для урегулирования споров между ними. Они разрешают все такие споры, включая любые споры, могущие возникнуть в связи с осуществлением настоящего Соглашения, мирными средствами, в первую очередь путем переговоров, в том числе в рамках Минского процесса ОБСЕ»:

Այսպիսով՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը, որպես երեք ստորագրող կողմեր` պարտավորվում էին խաղաղ ճանապարհով կարգավորել բոլոր հարցերը: Ընդգծում ենք, որ այստեղ նախատեսվում էր ԼՂ ստորագրությունը եւ ոչ թե երկկողմ պարտավորություն, ինչպես եղավ Սոչիում 2011թ. մարտի 5-ին, երբ Սերժ Սարգսյանի ստորագրության կողքին բացակայում էր ԼՂ նախագահի ստորագրությունը, իսկ խաղաղ միջոցներով կարգավորման իմպերատիվ պարտավորությունը ձեւակերպվել էր «ձգտել» բառով, որը ի չիք է դարձնում պարտավորվածությունը:

Հոդված III

Территория, освобожденная в результате этого вывода сил, образует буферную зону и разделительную зону, как это подробно изложено в Приложении 2:

А. По завершении вывода сил буферная зона будет расположена вдоль рубежей 1988 года НКАО, северных и южных рубежей Лачинского района. Буферная зона остается незаселенной и полностью демилитаризуется, за исключением элементов операции ОБСЕ по поддержанию мира.

В. Разделительная зона демилитаризуется за исключением сил, разрешенных для действия в сотрудничестве с Постоянной смешанной комиссией, как подробно изложено в Приложении 2, включая:

(1) – элементы операции по поддержанию мира;

(2) – подразделения для пограничного патрулирования и разминирования;

(3)- гражданскую полицию, численность и разрешенное вооружение которой определены в Приложении 2.

С. В буферной и разделительной зонах создается бесполетная зона, в которой Стороны не допускают военных полетов, под контролем операции ОБСЕ по поддержанию мира, как изложено в Приложении 2.

  1. Безопасность во всех областях, контролируемых властями Нагорного Карабаха после вывода сил в соответствии со статьей II, обеспечивается существующими военными структурами и структурами безопасности Нагорного Карабаха.

Այս հոդվածով ապահովվում էր ԼՂ երկարատև անվտանգությունը՝ բուֆերային գոտու ստեղծումով: Ադրբեջանական զինված ուժերը մի քանի կիլոմետր ետ էին քաշվում զբաղեցրած դիրքերից, ստեղծելով անվտանգության գոտի: Դրանում տեղակայվելու էին ԵԱՀԿ խաղաղապահ ուժերը: Իսկ արդեն D կետով, ԼՂ զինված ուժերը եւ անվտանգության կառույցները ստանում էին միջազգային ճանաչում: Դրանք պետք է ապահովեին Լեռնային Ղարաբաղի եւ հայկական վերահսկողության տակ պահպանվող ողջ Լաչինի շրջանի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ այսօր (Մադրիդյան փաստաթղթով) խոսքը վերաբերում է ոչ թե Լաչինի շրջանին, այլ նեղ միջանցքին, որի կարգավիճակն էլ տարբերվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից:

Այսպիսով, ԼՂ անվտանգությունը ունենում էր անվտանգության չորս հարթություն.

  • ԵԱՀԿ մի քանի հազարանոց ռազմական խաղաղապահ զորք, որը տեղակայվում էր նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս;
  • Ադրբեջանական զորքերը ետ էին քաշվում դեպի իրենց տարածքի խորք՝ գտնվելով ԼՂ ուժերից մի քանի, իսկ որոշ դեպքերում՝ մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա (այսօր ադրբեջանական զորքերը տեղակայված են մեր դիրքերից միքանի հարյուր մետր հեռավորության վրա);
  • ԼՂ անվտանգությունը ապահովում են միջազգայնորեն ճանաչված ԼՂ զինված ուժերն ու անվտանգության կառույցները, ինչպես դա անում էին մինչև փաստաթղթի ստորագրելը, իսկ դրանից հետո անելու էին այլ՝ ավելի բարձր կարգավիճակով;
  • Փաստաթղթի ստորագրումով Լեռնային Ղարաբաղը, որպես անվտանգության ապահովման և բանակցությունների սուբյեկտ ստանում էր միջազգային ճանաչում, ինչը անվտանգության լրացուցիչ երաշխիք է: Այս հանգամանքը նույնիսկ առավել է, քան վերը թվարկած առաջին երկուսը:

Հոդված VI

«Одновременно с выводом сил Стороны немедленно осуществляют меры в целях открытия дорог, железных дорог, линий электропередачи и связи, торговых и других отношений, включая все действия, необходимые для достижения этого в кратчайшие возможные сроки в соответствии с графиком и конкретными положениями, изложенными в Приложении 3. Стороны гарантируют использование этих связей всеми, включая этнические меньшинства, обеспечивая последним доступ к их этническим группам в других местах региона. Каждая Сторона обязуется снять все блокады и обеспечить доставку грузов и людей всем другим Сторонам без препятствий. Стороны гарантируют свободное и безопасное железнодорожное сообщение между ними».

Այս կետով վերացվում էին բոլոր տեսակի շրջափակումները եւ վերականգնվում էր երկաթուղային հաղորդակցությունը: Ավելորդ է նշել, որ եթե 19 տարի առաջ Հայաստանը բնականոն զարգացման հնարավորություն ստանար, մենք ամբողջությամբ այլ երկիր կունենայինք:

Հոդված VII

Стороны полностью сотрудничают с Международным Комитетом Красного Креста, Верховным Комиссаром ООН по делам беженцев и другими международными организациями для обеспечения скорейшего и безопасного возвращения всех лиц, задержанных в связи с конфликтом, расследования судьбы пропавших без вести, репатриации всех останков и доставки без дискриминации гуманитарной помощи и помощи в целях реконструкции через контролируемую ими территорию в районы, пострадавшие в ходе конфликта. Стороны сотрудничают с ОПМ ОБСЕ через Постоянную смешанную комиссию в осуществлении мер по укреплению доверия.

Հոդված VIII

Стороны немедленно учреждают Постоянную смешанную комиссию (ПСК) для наблюдением за осуществлением положений настоящего Соглашения в отношении проблем, затрагивающих Азербайджан и Нагорный Карабах. Председателем ПСК является представитель Действующего председателя ОБСЕ при одном азербайджанском вице-председателе и одном нагорно-карабахском вице-председателе. Основная обязанность ПСК заключается в наблюдении за осуществлением Соглашения; обязанности председателя от ОБСЕ включают также посредничество в случаях разногласий и санкционирование принятия мер в чрезвычайных ситуациях, таких, как природные катастрофы. ПСК имеет военную, экономическую, гуманитарную и культурную подкомиссии и подкомиссию по связи. Структура, функции и другие детали, касающиеся ПСК, изложены в Приложении 4.

VIII հոդվածի համաձայն ստեղծվում էր Մշտական խառը հանձնաժողով, որի նախագահը ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ էր, իսկ տեղակալներից մեկը ԼՂ ներկայացուցիչը (!), մյուսը` Ադրբեջանի: Հանձնաժողովը պետք է հետեւեր համաձայնագրի դրույթների կատարմանը: Այն ունենալու էր ռազմական, տնտեսական, մարդասիրական, մշակութային եւ կապի ենթահանձնաժողովներ: Այսպիսով, ԼՂ-ն ստանում էր Ադրբեջանին հավասար լիազորություններ՝ բոլոր անհրաժեշտ լծակներով: Ավելորդ է ասել, որ նման բանի մասին այսօր երազել էլ չենք կարող:

Հոդված XI

«Три Стороны в настоящем Соглашении, положив таким образом конец военному аспекту конфликта, соглашаются продолжать добросовестно вести переговоры при содействии сопредседателей Минской конференции и с другими Сторонами, соответственно приглашенными Действующим председателем ОБСЕ, для безотлагательного достижения всеобъемлющего урегулирования всех других аспектов конфликта, включая политический аспект, что включает определение статуса Нагорного Карабаха и решения проблем Лачина, Шуши и Шаумяна; такое урегулирование после его достижения путем этих переговоров и подписания тремя вышеупомянутыми Сторонами подлежит признанию международным сообществом на Минской конференции, созываемой как можно скорее»

Այս հոդվածի դրույթներով երեք կողմերը շարունակելու էին բանակցությունները: Դրանով միջազգայնորեն պաշտոնապես ճանաչվում էր ցանկացած պահին վետոյի օգտագործման` Լեռնային Ղարաբաղի իրավունքը: Առանց ԼՂ մասնակցության չէր լինի որեւէ համաձայնություն, եւ ԼՂՀ նախագահը ներկա կլիներ բոլոր բանակցություններին: Քանի որ փաստաթղթով բոլոր կողմերը իրավահավասար էին, ստորագրելով Փուլային համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը, փաստորեն, իրագործում էր ինքնորոշման իրավունքը. երկրի ապագայի մասին որոշումները այսուհետ կայացնելու էր ինքը` ԼեռնայինՂարաբաղը:

ԼՂ  իշխանություններին այսօր առաջին հերթին արհամարհում է պաշտոնական Երեւանը, որը ոչ միայն հանդիպում է [Բաքվի ներկայացուցիչների հետ-խմբ.], այլեւ փաստաթղթեր է ստորագրում առանց ԼՂ մասնակցության:

Հոդված XII

Каждая  Сторона полностью уважает безопасность других Сторон и их населения. Стороны обязуются развивать добрососедские отношения между своими народами, содействуя торговле и нормальному взаимодействию между ними и воздерживается от заявлений или действий, могущих подорвать настоящее Соглашение или добрые отношения.

Հոդված XIV

Стороны берут на себя взаимные обязательства обеспечить соблюдение положений настоящего Соглашения, включая гарантии безопасности Нагорного Карабаха, его населения и возвращающихся перемещенных лиц, и принять необходимые меры для выполнения всех обязательств, вытекающих из настоящего Соглашения.

Այս հոդվածներում էլ հստակ ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի դերը պետության, բնակչության անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաեւ բոլոր երեք կողմերի պատասխանատվությունը` նպաստելու հարաբերությունների կարգավորմանը, առեւտրի  ծավալմանը:

1997թ. Փուլայինի ողջ էությունը ԼՂ դերի գնահատման մեջ էր, ԼՂ իշխանությունների՝ Ադրբեջանի իշխանությունների հետ հավասարը հավասարի հետագա բանակցությունները վարելու հստակ ամրագրված պարտավորություններով: Փաստաթղթի ստորագրումով ԼՂ-ն ստանում էր միջազգային ճանաչում, որպես բանակցությունների սուբյեկտ, անվտանգության երաշխավոր: Մադրիդյան փաստաթուղթը՝ հանդիսանալով փուլային և նախատեսելով ԼՂ միջանկյալ կարգավիճակ, ունի շատ ավելի մշուշոտ ձևակերպումներ ԼՂ բնակչության անվտանգության խնդիրների վերաբերյալ: Իսկ ամենամեծ տարբերությունը այն է, որ 1997 թ. Փուլայինը Ադրբեջանը ընդունել էր, իսկ Մադրիդյանը՝ ոչ:

Հ. Գ. 2008թ. նոյեմբերից սկսած Սերժ Սարգսյանը առանց ԼՂ մասնակցության ստորագրել է երեք փաստաթուղթ: Դրանք հայկական կողմերի համար որեւէ արժեք չեն ունեցել, քանի որ Ադրբեջանը արհամարհել է դրանց դրույթների կատարումը: Միևնույն ժամանակ, բացասական հետևանքները անհամեմատ շատ են: Մասնավորապես, միջազգային ասպարեզում ամրագրվում է ԼՂՀ-ի՝ բանակցություններից դուրս կարգավիճակը: Նման պայմաններում պարզ է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցային առաջարկները (Մադրիդյանը եւ դրան հետեւածները) չեն ներկայացնում պաշտոնական Ստեփանակերտին: Հիշեցնենք, որ մինչեւ 1998 թ. բոլոր առաջարկությունները պաշտոնապես ներկայացվել են ԼՂՀ-ին, եւ վերջինս` լիարժեք կողմի իրավունքով, պաշտոնապես արտահայտել է իր վերաբերմունքը այդ փաստաթղթերին:

Վլադիմիր Կարապետյան