Ռոբերտ Քոչարյանը չի ուղղորդում Սեյրան Օհանյանի գործողությունները

1948
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տարածել է հետևյալ հայտարարությունը.

Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երևակայություն ունեն, այլև խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով:

Արխիվային լուսանկար