Փոստանջյանը և ՀԱԿ-ից երեք պատգամավոր դեմ քվեարկեցին «1000 դրամների» օրինագծին

970

Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, երրորդ ընթերցմամբ՝ 84 «կողմ», 4 «դեմ» և 1 «ձեռնպահ» քվեարկությամբ ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը և կից օրենքների նախագծերի փաթեթը:

Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ձեռնպահ քվեարկեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիների աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել և ուղղել բանակին։

Նախաձեռնությունը ժողովրդի մեջ ստացել է «1000 դրամների օրենք» անունը։