Հայաստանում կան քաղբանտարկյալներ` Վարդան Հարությունյան. ՍիվիլՆեթ

1632

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով այլախոհության համար 8 տարի անց է կացրել խորհրդային բանտերում, ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում պնդում է, որ այսօր Հայաստանում կան մի շարք քաղբանտարկյալներ: Նա նշում է Շանթ Հարությունյանի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի, Կարո Եղնուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի անունները: Դեկտեմբերը 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է ամբողջ աշխարհում: