Մատաղիսում և Թալիշի բարձունքներում, որտեղ ապրիլին Ադրբեջանը գրավել է շուրջ 600 հեկտար հող

1964

Ապրիլյան պատերազմից և տարածքային կորուստներից հետո Սերժ Սարգսյանը առաջին անգամ այցելել է Թալիշի և Մատաղիսի դիրքեր: Ամիսներ առաջ Սարգսյանը այցելել էր նաև հարավային՝ Լելե Թեփեի ուղղություն, որտեղ նույնպես հայկական կողմը ունեցել էր ռազմավարական նշանակության մի քանի բլուրների կորուստ:

«Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր», տեղեկացնում է Բաղրամյան, 26-ը:

«Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները»:

Կարդալ նաև՝

Թալիշում կորուստների իրական չափերը

Լելե թեփե-ում կորուստների չափերը. 1994-ի արյունալի ձմռանը այս տարածքներում հայկական ուժերը տվել են շուրջ 400 զոհ