«Ժառանգությունը» «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» և Հանրապետության հե՞տ

958

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը ELQ կայքի հետ զրույցում ասել է, որ կառավարման խորհրդարանական մոդելի անցումից հետո լավագույն տարբերակը կլինի, եթե ընդդիմադիր դաշտը համախմբվի և 2017թ. խորհրդարանական ընտրություններում հանդես գա միասնական և հասնի նրան, որ իշխող Հանրապետական կուսակցությունն այլևս չունենա մեծամասնություն:

«Միայն այն դեպքում է հնարավոր երկրում որևէ բան փոխել, եթե ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում այլևս մեծամասնություն չունենա: Այդ առումով շատ ողջունելի եմ համարում ընդդիմադիր դաշտում դաշինքներ ձևավորելու ձգտումը և ուրախ եմ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և Հանրապետություն կուսակցությունների միջև ակնկալվող դաշինքը: Ես ինքս կողմնակից եմ, որ այդ դաշինքին «Ժառանգությունը» նույնպես, ի վերջո, մաս կազմի, քանի որ միայնակ գնալու մասին խոսք չկա, դա նշանակում է Հանրապետականի ջրաղացին ջուր լցնել»,- ասել է Բախշյանը: