15.5 միլիոն դոլար. Հեռուստամարաթոն-2016 արդյունքը

1168

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ՝ «Իմ Արցախը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2016-ն արձանագրեց գրեթե 15.5 միլիոն կամ ավելի կոնկրետ՝ 15.428.77 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:

Անցնող տարվա՝ «Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրել էր ավելի քան 10 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: