«Պայքարը Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն մտցնող ու հանողների դեմ է». Արամ Սարգսյան

2553

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Ազատություն TV-ի եթերում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձին, ասել է.

– Հարգարժան Գագիկ Ծառուկյանը իր կամքով չէր, որ մտավ քաղաքականություն, իր կամքով չէր, որ դուրս եկավ քաղաքականությունից, նաև հիմա իր կամքով չի, որ նորից մտնելու է քաղաքականություն: Ընդհանրապես, էն մարդիկ, ովքեր շարժվում են ուրիշի կամքով, նրանցից որևէ լավ բան սպասել չի կարելի կամ անհնարին է: Հասկանում եմ, որ դաշտ է մտցվում ուղղորդված, որ նյութական ռեսուրսներով, ֆինանսական հնարավորություններով, իշխանությունը նաև իր շոշափուկները տարածի քաղաքական դաշտում մնացած մանր ու միջին, հնարավորություն չունեցող ընդդիմադիր որոշակի ուժերին իրենցով անելու:

Խնդիրը բացարձակ Գագիկ Ծառուկյանի հետ չի, ոչ էլ պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ է, [այլ] Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն մտցնող ու հանողների դեմ է: Հարգարժան Գագիկ Ծառուկյանին օգտագործում են, ու հիմա էլ փորձում են օգտագործել նաև նրանք, ովքեր չեն ալարում՝ մտածելով, որ «նորից մտցնենք, դե նյութական միջոցներ է, և այլն, և այլն»: Թող ինքը ուշադիր լինի, բայց դա իր խնդիրն է: Գիտե՞ք, եթե 60-ն անց մարդը ուղղորդվում է, էս մարդու մասին իմանալ կամ չիմանալ ասելը չեմ համարում իմ խնդիրը, չեմ համարում ճիշտ, սպասելիք չունեմ: